National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
24.03.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, հանձնաժողովի անդամ Վահրամ Մկրտչյանը մարտի 24-ին հանդիպել են «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ կենտրոնական ընտրական հանձաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը եւ ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը:

Նշենք, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միությունն առաջարկում է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծում սահմանել դրույթ, որով կերաշխավորվի քվեարկության ընթացակարգերի, վայրերի եւ միջոցների մատչելիության, ընկալելու եւ գործածության համար մատչելի լինելու պարտադիր պայմանը:

Հանդիպման ընթացքում միության նախագահ Զարուհի Բաթոյանը նշել է, որ հաշմանդամություն ունեցող անձինք ցանկանում են, որ նախընտրական քարոզչությունը մատչելի լինի լսողության խնդիրներ ունեցող անձանց համար, կույր անձանց համար քարոզչական տպագիր նյութերը տարածվեն հասանելի ձեւաչափերով, իսկ մտավոր խնդիրներ ունեցող քաղաքացիների համար դրանք լինեն պարզեցված, հեշտ ընթերցվող: Նաեւ առաջարկվում է, որ ՀՀ հանրային հեռուստաընկերության եթերը նախընտրական քարոզարշավի շրջանակներում լսողության խնդիրներ ունեցող անձանց համար լինի ենթագրերի եւ համաժամանակյա ժեստերի լեզվի թարգմանությամբ, իսկ քվեարկության վայրերը՝ մատչելի հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց համար:

Ողջունելով հյուրերին՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում: Ըստ Հովհաննես Սահակյանի՝ հանձնաժողովը պատրաստ է քննարկել ու ընդունել այն առաջարկները, որոնք ուղղված կլինեն հեշտացնելու հաշմանդամների ինտեգրումը հասարակական կյանքին: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ միության կողմից ներկայացված առաջարկները կքննարկվեն աշխատանքային խմբում, եւ ընդունելի կետերը կներառվեն նախագծում:

Տիգրան Մուկուչյանը նշել է, որ բոլոր երկրներում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն առանձնակի ուշադրության են արժանանում, եւ միշտ փորձ է արվում իրականացվելիք քայլերի միջոցով հասարակության տարբեր շերտերի համար գտնել համապատասխան լուծումներ, որոնք հնարավորություն կտան ավելի մատչելի դարձնել տեղեկատվությունը, քվեարկության կարգը, մեխանիզմները եւ այլն: Պարոն Մուկուչյանն անդրադարձել է բարձրացված խնդիրներին, ներկայացրել է այդ ուղղությամբ ԿԸՀ-ի կողմից իրականացվող քայլերը:


17.05.2024
Ժնեւում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի եւ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում մայիսի 16-ին կազմակերպության միջնորդությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:...

17.05.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

17.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am